Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության ընթացքը:

Մոնիթորինգի ցուցումները

  • Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգը նշանակվում է այն բուժառուներին, որոնք ունեն բարձր ճնշում և առկա է ախտորոշման խնդիր։ Մոնիթորինգը կարող է օգտագործվել նաև բուժման ընթացքի գնահատման նպատակով։
  • Երբ ճնշման միանգամյա որոշումը բավարար չէ բարձր զարկերակային ճնշման՝ հիպերտոնիայի, ախտորոշման համար։
  • Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգը բացահայտում է զարկերակային ճնշման իրական վիճակը։ Այն կարող է դիֆերենցել «սպիտակ խալաթի» համախտանիշն իրական զարկերակային գերճնշումից։


Ինչպե՞ս է իրականացվում մոնիթորինգը

Զարկերակային ճնշման որոշման համար բուժառուն ուսի շրջանում կրում է մանժետ, որը միացված է մոնիթորին: Որոշման ժամանակ ձեռքը պետք է թուլացրած լինի: Հագուստը կարելի է հագնել մանժետի վրայից, բայց այն պետք է լինի բավականին թույլ, որպեսզի ապահովի նորմալ շարժունակություն:

Զարկերակային ճնշման մոնիթորինգի ընթացքում բուժառուն օգտագործում է հատուկ սարք՝ մոնիթոր, ճնշման ցուցմունքները գրանցելու համար; Այն պետք է իրականացվի սկզբում աջ ձեռքին, հետո՝ ձախ, օրվա նույն ժամերին: Ստացված տվյալներн ուսումնասիրվում են բժշկի կողմից՝ կլինիկական խնդիրների հետագա ճիշտ լուծման նպատակով;

Զարկերակային ճնշման մանժետը 24 ժամվա ընթացքում կանոնավոր կերպով պետք է օդալցնել. կես ժամը մեկ՝ ցերեկը և ժամը մեկ անգամ՝ գիշերային ժամերին։

Ինչպե՞ս պետք է իրեն պահի բուժառուն՝ մոնիթորինգի ժամանակ։

Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգի ընթացքում բուժառուն զբաղվում է իր սովորական առօրյա գործերով: Որոշ վիճակներ՝ սթրես, ցերեկային և գիշերային քունը կամ սպորտային միջոցառումն անհրաժեշտ է գրանցել մոնիթորինգի օրագրում:

Անհրաժեշտ է նշել, որ զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգն արդյունավետ մեթոդ է զարկերակային ճնշման ախտորոշման և վերահսկման համար; Այն հատկապես կարևոր է զարկերակային գերճնշմամբ և հիպերտոնիկ հիվանդությամբ բուժառուներին։

Ցանկացած բուժումից, նաև մոնիթորինգից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ;

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ